Բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու մոտոցիկլետը. վերջինիս վարորդն ու անչափահաս ուղեւորուհին հիվանդանոցում են


Բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու մոտոցիկլետը. վերջինիս վարորդն ու անչափահաս ուղեւորուհին հիվանդանոցում են
Հունիս 29 19:52 2019

Ստեփանակերտում հունիսի 27-ին ժամը 21:40-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 11/1 հասցեում տեղակայված գազալցակայանի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 39-ամյա Գ. Գ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան եւ 27-ամյա Ա. Հ.-ի վարած «Հայասա» մոտոցիկլետը:

Վթարի հետեւանքով վերջինս եւ իր ուղեւորուհի՝ մայրաքաղաքի բնակչուհի, 17-ամյա Ջ. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել երթեւեկության կանոնների խախտումը։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: