«Հարսնաքար»-ի մոտ մեքենա է այրվել


«Հարսնաքար»-ի մոտ մեքենա է այրվել
Հունիս 28 10:20 2019

Հունիսի 28-ին, ժամը 00:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։49-ին, մարվել՝ 01։20-ին։ Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Գ.):