Արարատի մարզում 26–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվում


Արարատի մարզում 26–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվում
Հունիս 14 20:47 2019

Երեկ՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:20-ի սահմաներում Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 80 ԼԼ 400 համարանիշի ավտոմեքենայով Արբաթ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: