Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
-Երբ առավոտյան բացեցիք աչքերը...
-Վերցնում եմ հեռախոսս՝ տեսնելու ստացված հաղորդագրությունները։
-Օրն սկսեցիք...
-Առավոտյան ժամը 6:15-ին:
-Սո՞ւրճ, թե՞ թեյ...
-Միանշանակ՝ սուրճ՝ մեղր-կարագով:
-Քաղաքականությունը....
-Քաղաքագետների պրոֆեսիոնալ գործունեությունն է։
-Հայաստանն այսօր....
-Մարտահրավերների առջև է կանգնած, որոնց հաղթահարելը մեր սուրբ պարտականությունն է։
- Հայրենիքը...
-Վերանձնային, վերընտանեկան, վերպետական ու էլի շատուշատ «վեր»-երից վեր կանգնած վեհ գաղափար է։
-Երազում եք....
-Տեսնել այն, ինչ ցանկանում ենք թողնել մեր զավակներին։
-Վախենում եք...
-Առանձնապես ոչ մի բանից։
- Կինը/տղամարդը....
-Կինը կյանքի շարժիչ ուժն է։
- Աշխատասիրությամբ...
-Կարելի է ձեռք բերել այն ինչ ի վերուստ տրված չէ։
- Ոստիկանը...
-Հասարակական կարգի պահապանն է։
- Սերը...
-Կյանքի իմաստն է։
- Իր, որը միշտ Ձեզ հետ է...
-Հեռախոս։
- Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի....
-Այն ինչ գաղտնիք է։
- Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ....
-Հույսը վերջինն է մահանում, իսկ հույսատերը՝ նախավերջինը։
- Մի բան, որ երբեք չեք անի...
-Հանրության դեմ անիմաստ չեմ պայքարի։
- Ձեր ամենատարօրինակ սովորությունը:
-Մարդկանց (նույնիսկ ոչ հարազատ) ծննդյան օրերն եմ մտաբերում՝ առանց ջանք գործադրելու։
- Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք:
-Սեր, ընտանիք, զավակներ։
- Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները...
-Կինս։
- Գեղեցիկը Ձեզ համար...
-Հոգեվիճակ է։
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք....
-Կնոջս։
- Կյանքում երբեք չեք ների...
-Դավաճանությունը։
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
-Երբ իմացա, որ Ձմեռ պապ չկա:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
-Յոթ որդով սեղան նստելու հեռանկարը չունենալը։
- Երբ բարկացած եք...
-Աշխատում եմ լռել։
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
-Ընտանիքս, զավակներս։
- Երբեք չեք փորձի...
-Դավաճանել ինքս ինձ։
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
-Հայաստանն է։
- Մի բառով բնորոշեք Ձեզ:
-«Արջ»։
-Երջանկության՝ Ձեր բանաձևը...
-Երջանիկ ընտանիք՝ հզոր Հայրենիքում։
-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…
-Չէր լինի այս զարթոնքային իրավիճակը։
-Եթե Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…
-Գիշերները կդառնային էլ ավելի անքուն։
-Եթե աղջիկները ծառայեն բանակում...
-Բանակից խուսափող չի լինի։
-Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին....
-Կյանքը կլիներ գորշ, անհետաքրքիր ու միապաղաղ։
-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…
-Տնից դուրս չէի գա, կլինեի ընտանիքիս հետ։
-Այս պահին կուզենայիք...
-Սուրճ խմել կնոջս հետ։
-Եվ վերջում...
-Սա վերջն է առաջին սերիայի: