Մահացել է Ֆրանկ Սինատրայի հայտնի երգի հեղինակ Ավո Ուվեզյանը


Մահացել է Ֆրանկ Սինատրայի հայտնի երգի հեղինակ Ավո Ուվեզյանը
Մարտ 25 13:06 2017

ԱՄՆ-ում բնակվող դաշնակահար, ջազ երաժիշտ Ավո Ուվեզյանը, ով աշխարհում առաջատար AVO ֆիրմայի սիգարետների ստեղծողն է, մահացել է կյանքի 91-րդ տարում: Այս մասին հայտնում է Mens Journal-ը:

Ուվեզյանը ծնվել է 1926 թվականին Լիբանանում, խոսել է շուրջ մեկ տասնյակ լեզուներով, այդ թվում պարսկերեն, ֆրանսերեն, թուրքերեն ու անգլերեն: Ժամանակին նա Cigar Journal-ին տված հարցազրույցում ասել էր. «Սովորաբար ես մտքում հաշվում եմ հայերեն: Երդվելու համար լավագույն լեզու եմ համարում թուրքերենը, իսկ գեղեցիկ կանանց մասին երազելիս լավագույն լեզուն ֆրանսերենն է»:

Որպես երաժիշտ` Ուվեզյանը ճանապարհորդել է ողջ աշխարհով, նվագել է Իրանի շահի համար:

1960-ականներին սկսել է գրել երգեր: Առաջին երգը, որը ստեղծել է, կոչվում էր «Կոտրված կիթառ»: Ուվեզյանն այդ տարիներին բնակվել է Նյու Յորքում, երբ նրա ընկերներից մեկը ասել է, որ Նյու Ջերսիից մի երգիչ ինչ-որ նոր չափորոշիչներ է փնտրում: Այդ մարդու անունն էր Ֆրանկ Սինատրա: 1966 թվականին Ուվեզյանը նրա համար նվագում է «Կոտրված կիթառ» երգը, որի երաժշտությանը Սինատրան սիրահարվում է: Նա համոզում է Ավոյին նոր երգ գրել. այդ երգը դառնում է Սինատրայի հայտնի «Strangers in the Night»-ը։

Սկզբնական շրջանում Ավոն սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար։ 1988 թվականին նա իր սիգարներից տասը տուփ ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերություն։ Սիգարները շատ արագ վաճառվում են, և ընկերությունը նոր պատվեր է անում։ 1995 թվականին Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները։