Չնայած հակառակ պնդումներին՝ ԱԳԼՃԿ-ներում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով. «Ժամանակ»


Չնայած հակառակ պնդումներին՝ ԱԳԼՃԿ-ներում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով. «Ժամանակ»
Մայիս 2 08:00 2019

«ժամանակը» գրում է․

«Մայիսի 1-ից հանրապե­տության ամբողջ տարած­քում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, և դրա դեմ հնա­րավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ: 

 

Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավե­լացված արժեքի հարկը, այն այլևս հնարավոր չէ թաքց­նել: 

 

Իսկ գազալցակայանների սեփականատերերը ցան­կացած ծախս կամ հարկ մտցնում են վերջնական գնի մեջ, և արդյունքում տուժում է սպառողը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: