Փաշինյանին ԵՊՀ-ում ռեկտորը չդիմավորեց. տնտեսական քննարկում մայր բուհում (տեսանյութ)


Փաշինյանին ԵՊՀ-ում ռեկտորը չդիմավորեց. տնտեսական քննարկում մայր բուհում (տեսանյութ)
Ապրիլ 22 14:54 2019

Այսօր՝ ապրիլի 22֊ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ֊ում է։

Մայր բուհի տնտեսական ոլորտի պրոֆեսորադասախոսական կազմի, կառավարության մի շարք անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ միասին վարչապետը քննարկում է ՀՀ֊ում տնտեսական հաջողությություններ գրանցելու ճանապարհներն ու տնտեսական հեղափոխության տեսլականը։

Հատկանշական է, որ հանդիպմանը ներկա են բոլորը, բացի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից։ ArmDay.am-ի հարցին՝ ինչու՞ նա ներկա չէ, ԵՊՀ֊ի ներկայացուցիչները չկարողացան պատասխանել, սակայն դժվար չէ կռահել, քանի որ հատկապես վերջին շրջանում ԵՊՀ ռեկտորի և իշխանությունների 《ջրերը նույն առվով չեն հոսում》, իսկ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արամ Սիմոնյանի պես ռեկտորը ՀՀ֊ում անելիք չունի։