ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են –խմբ) պաշտպաններն այսօր՝ ապրիլի 22–ին բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը։
Պաշտպանները պահանջում են վերացնել Սանասարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումն, ինչպես նաև գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն։
«Սանասարյանին ճիշտ չէ մեղսագրված արարքը, նա անմեղ է, և նրա նկատմամբ քրեական հետապնմդում չպետք է իրականացվի»,–ասաց փաստաբանը։ Սանասարյանը, սակայն պնդում է, որ գործը կարված է և շինծու։