Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ


Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Ապրիլ 22 13:41 2019

 Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 22–ին հերթական անգամ մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Այս մասին լրագրողներին հայտնեց  Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։