Երեւանում Պերճ Զեյթունցյանի ու Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ կփակցվեն


Երեւանում Պերճ Զեյթունցյանի ու Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ կփակցվեն
Ապրիլ 20 19:14 2019

Երեւանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգային հարցերի թվում են Համբարձում Սայադյանի, Հրաչյա Թամրազյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի եւ Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրումը:

Նախագծերի համաձայն՝ ՀՍՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ եւ թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը՝ Տերյան փողոց հ. 59 հասցեում, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի հուշատախտակը՝ Կիեւյան փողոց հ. 5 հասցեում, իսկ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Կասյան փողոց հ. 3 հասցեում: