Սա մեզ համար մեծ շոկ էր. Արսեն Թորոսյան


Սա մեզ համար մեծ շոկ էր. Արսեն Թորոսյան
Ապրիլ 20 14:18 2019

Սա մեզ համար մեծ շոկ էր. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր տեղակալ Արսեն Դավթյանի դեմ մեղադրանքներին:

Այդ ամեն ինչը կատարվել է, երբ ես ինքնաթիռում եմ եղել:Սա ոչ միայն մեր անձնակազմի այլև ողջ համակարգի համար մեծ շոկ էր,-ասաց նախարարը:

Հարցին, թե իր տեղակալին մեղավոր համարո՞ւմ է  և ինչու՞ հաշվի չի առնվել նրա անմեղության կանխավարկածը, Թորոսյանը պատասխանեց.

«Նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և  փոխնախարարը ցանկացած  պահի կարող  ազատվել աշխատանքից՝ անկախ որևէ հանգամանքից, անգամ՝ քաղաքական նպատակահարմարությունից»:

Առողջապահության նախարարը նշեց, որ  մշտապես  հետևում, ստուգում են,որ նման դեպքերը բացառեն, սակայն այս դեպքը  չեն  կարողացել կանխարգելել:

Ի պատասխան հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ իր դեմ մեղադրանք առաջադրվի, նախարարը՝ ժպտաց:

Անդրադառնալով հեմոդիալիզի շուկայում  մենաշնորհի լինելուն՝ Թորոսյանը նշեց, որ Հայաստանում մենաշնորհներով զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, և կարծում է՝ որ նրանք պետք է այդ լուրերը մեկնաբանեն

«Հայաստանւմ կան  բազմաթիվ ընկերություններ, որոնք ներկրում են բազմաթիվ սարքավորումներ , դեղորայք, և այլ պարագաներ, և եթե կա հակամրցակցային պայմաններ և գորիշխող դիիրք, դրանով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: