ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ռոք ասոցիացիա» ՀԿ-ն, գործընկեր` «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» համագործակությամբ` ս. թ. մարտի 24-26- ն անցկացնում են «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ փառատոնի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհում հայտնի բազմաշերտ ու բազմաժանր ժամանակակից երաժշտությունը, ստեղծել մի հարթակ, որտեղ շփվելու եւ փորձով փոխանակվելու հնարավորություն կունենան հայ եւ արտերկրի երաժիշտները՝ համագործակցության հեռանկարով:
Փառատոնին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում հանդես եկող հայաստանյան եւ արտերկրի հայտնի խմբերը:
Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաեւ` ակումբային ելույթներ եւ բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ՝ վիրտուոզ երաժիշտների եւ փառատոնի այցելուների միջեւ տեղի կունենան հանդիպում-զրույցներ: