Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար (Տեսանյութ)


Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար (Տեսանյութ)
Ապրիլ 19 15:45 2019

ABBYY- ի հիմնադիր և տնօրեն, Band of Angels-ի անդամ,  Yva.ai-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.

- Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն

- Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը`ի՞նչ է թաքնվում դրանց ետևում

- Ի՞նչպես կարող է արհեստական բանականությունը բարլավել մարդկանց կառավարումը

- Պահպանե՞լ, թե ոչ` ո՞ր տվյալներ են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները:

Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց նաև Ամերիաբանկի աշխատակիցների համար: