Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու


Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու
Ապրիլ 19 08:52 2019

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից  հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում սահմանախախտը  հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից: