Փաշինյանը դադարեցրել է Դ. Սանասարյանի լիազորությունները


Փաշինյանը դադարեցրել է Դ. Սանասարյանի լիազորությունները
Ապրիլ 19 12:41 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը, այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Մեր հարցին՝ արդյոք վարչապետը չի պատրաստվում պաշտոնանկ անել դավիթ Սանասարյանին, խոսնակը պատասխանեց՝ վարչապետը չի պատրաստվում և մտադրություն չունի պաշտոնանկ անել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը:

Վաչիկ Գրիգորյան