Մենք պրոֆեսիոնալիզմի ենք հասել,ուզում ենք փոխել ԱԻՆ-ի կարգավիճակը. Ֆ. Ցոլակյան


Մենք   պրոֆեսիոնալիզմի ենք հասել,ուզում ենք փոխել ԱԻՆ-ի կարգավիճակը. Ֆ. Ցոլակյան
Ապրիլ 19 11:50 2019

Մենք ուզում ենք փոխել ԱԻՆ-ի կարգավիճակը, բարձրացնել նախարարության կանխարգելող դերը, ինչն ավելի կարևոր է, քան արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելը: Այս մասին այսօր տեղի  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ցոլակյանը շեշտեց  դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկայի ներդրման կարևորությունը, որը պետք է ուսուցանվի  ԱԻՆ աշխատակիցների կողմից:

«Մենք նաև նախատեսել ենք հետևյալը. ուզում ենք հեռու համայնքներում ստեղծել կամավորական հրեշեջ միավորներ, հրշեջ մեքենա տրամադրել, որն էլ կլոկալացնի կրակը», - ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

 

Նախարարի խոսքով՝  խոսքով՝ իրենք պրոֆեսիոնալիզմի հասել են ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ:

«Լուծված է փրկարարի համազգեստի, վառելիքի հարցը: Փրկարարը ստանում է օրենքով նախատեսված վերջին կաթիլ բենզինը, ինչն առաջ չի եղել: Ինչ վերաբերում է փրկարարների աշխատավարձերին, ապա կառավարության կողմից մեզ տրամադրվեց որոշակի գումար, ինչը հնարավորություն տվեց տարվա ընթացքում 4 անգամ պարգևավճար տալ նրանց` իրենց աշխատավարձի չափով»,-ասաց նախարարը:

Անդրադառանալով տեխնիկական զինվածության մակարդակին` Ֆելիքս Ցոլակյանը նկատեց, որ տարվա սկզբին ԱԻՆ-ին տրամադրվել է 10 ամենագնաց մեքենա, նաև` 18 հրշեջ, ևս 20-ը նախատեսվում է ընթացքում ստանալ` այսպիսիով թարմացնելով նախարարության ավտոպարկը:

Վերջին վեց ամսվա ընթացքում ԱԻՆ-ը սպասարկել է 1 մլն հեռախոսազանգ, տարվա ընթացքում` 2 միլիոն զանգ: