Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, և սա ոչ թե վարչապետի հրամանն է, այլ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152֊րդ հոդվածի պահանջը, որտեղ նշվում է՝ Դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ։
Եվ հատկանշական է՝ որ նույն հոդվածի երկրորդ կետով սահմանվում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձ։
Ստացվում է, որ այս պահի դրությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի կարող չդադարեցնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները։