Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը«Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը»վերնագրով հոդված է հրապարակել Euractiv.com կայքում:https://www.mediamax.am/am/news/politics/33210/?fbclid=IwAR05plwSiwShEsg975CZ-fcoR_eLn7r2tNzP1nueom7568AK8zE8XfM8tH4
Կայքը նշում է, որ Հայաստանի նախկին նախագահը «այս հոդվածն ուղարկել է բանտից»:
Ծավալուն հոդվածում Ռոբերտ Քոչարյանը գրում է, որ անօրինական կերպով շարունակում է կալանված մնալ:
«Ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, որը քննադատում է Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմը»,- գրում է նախկին նախագահը:
Հոդվածում Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է, որ 2008թ. մարտի 1-ից դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:
«Կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության ղեկավարներին միանալ ինձ եւ Հայաստանի իշխանություններից պահանջել լիարժեք պահպանել մարդու իրավունքների միջազգային ստանդարտները, ներառյալ արդար դատավարությունը եւ պաշտպանությունը խտրականությունից»,- գրում է նախկին նախագահը:
Աղբյուր՝ mediamax.am