Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին անցել էր Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ինքնասպան լինել


Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին անցել էր Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ինքնասպան լինել
Ապրիլ 18 21:28 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին, երեկոյան, Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող մի քաղաքացի, երբ փորձել է ինքնասպանություն գործել, նրա կյանքը փրկել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացու կյանքը փրկած ԱԱԾ աշխատակիցը Վարազդատ Գասպարյանն է եղել, ով վտանգելով իրեն կարողացել է փրկել այդ քաղաքացու կյանքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքացիները փրկում ինքնասպանության փորձ անող երիտասարդին: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ի երեկոյան: Ականատեսներից Արման Հայրապետյան անունով երիտասարդը NEWS.am–ին տեղեկացրեց, որ մի խումբ քաղաքացիներ փորձում էին ինքնասպանության փորձ կատարողին հետ պահել, եւ նկատել էին, անձը ոչ սթափ վիճակում էր։