Ապրիլի 18-ին՝ ժամը 13:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի գերեզմանատանը քաղաքացին ինքնասպանություն է գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են Գ.Ա.-ի (ծնված 1983 թ.) դին և մոտեցրել շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային: