Անհրաժեշտ է բանակցություններ վարել բրիտանացի հայտնի ռեժիսոր Դեւիդ Մակքենզիի հետ, որը ցանկանում է Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց բացել: Այս մասին կառավարության մարտի 23-ի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշել է, որ այդ դպրոցը պետք է դառնա Լոս Անջելեսի Կինեմատոգրաֆի դպրոցի գործընկերը և պատրաստվում է 3 տարում անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել՝ ներդնելով մինչև 5 մլն դոլար: Վարչապետը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հանձնարարել է ուսումնասիրել արտասահմանյան ռեժիսորի առաջարկը և նրան բանակցությունների հրավիրել: