Թևոսիկի «գլխի՞ց է թռել» Արմեն Ղուշչյանը


Թևոսիկի «գլխի՞ց է թռել» Արմեն Ղուշչյանը
Ապրիլ 11 17:28 2019

Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հանցագործ անվանող, սակայն միևնույն ժամանակ նրանց երբեմնի դաշնակցի՝ Արթուր Բաղդասարյանի համախոհ Համլետ Ղուշչյանը պարզվում է՝ երկար էր սպասել հեղափոխությանը։ Դժվար է հասկանալ այն մարդուն, ով եթեր է հեռարձակում Արցախի ժողովրդին վարկաբեկող հաղորդում, և դրան զուգահեռ իրեն հայրենասեր ու հեղափոխական արժեքների կրող հորջոջելու պահն էլ բաց չի թողնում։ Այնուամենայնիվ չխորանալով Ղուշչյանի լուսացույցի գույներից ավելի արագ փոփոխվող սկզբունքների մեջ՝ նշենք, որ նրա շնորհիվ այս օրերին քրեական գործով է անցնում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում խոսքերից պարզ է դառնում, որ Ղուշչյանի հերթական պրովոկացիայի զոհն է։ Իհարկե, դժար է Սամվել Ալեքսանյանին պատկերացնել զոհի կարգավիճակում, սակայն հարկ էլ չէ թերագնահատել Ղուշչյանի նենգարկու շնորհը։

Մեզ հետ զրույցում Ալեքսանյանը հերքել է, որ առհասարակ հանդիպել կամ ճանաչել է Համլետ Ղուշչյանին։ Հասկանալի է, որ ոչ ոք չի սիրում ընդունել իր մեղավորությունը, սակայն եթե հաշվի առնենք, որ Ղուշչյանը հովանավորչության պակաս չի զգացել նույնիս կրիմինալ աշխարհում, և առևանգվելու դեպքում կնքահոր կողմից կստանար անհրաժեշտ օգնություն, ապա ակամայինց վերապահումով են շատերը հաշվի նստում նրա խոսքերի իրավացիության հետ։ Նշենք, որ Արմեն Ղուշչյանի կնքահայրը Թևոս Սաֆարյանն է, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես «Կայարանցի Թևոսիկ»։ Եթե աչք ենք փակում այս քավոր-սանիկական հարաբերության վրա, և համարում ենք, որ Ղուշչյանը չի էլ դիմել Թևոսիկին, ապա ստացվում է, որ իրենց լեզվով ասած՝ ոչ միայն քավորի «գլխից է թռել», այլև նստել է «ոստիկանների գիրկը», ինչն ավելի վատ որակումներ ունի քրեական աշխարհում։

 

Այս երկուսից որն է ավելի հոգեհարազատ Ղուշչյանին, ամենալավը հենց ինքը կիմանա։