Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում


Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում
Օգոստոս 26 21:54 2026

 

Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում։ Այս մասին համացանցում կան հրապարակված տեսանյութեր։

Տեսանյութերից ակնհայտ է, որ հրդեհի ծավալը մեծ է։ Այրվում են կանաչ տարածքներ։

 

Հրդեհի վերաբերյալ ՆԳՆ-ից հայտնում են, որ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։