Ուզում եմ հաղորդում տալ. առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով. Լևոն Քոչարյան


Ուզում եմ հաղորդում տալ. առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով. Լևոն Քոչարյան
Օգոստոս 26 22:15 2026

«Ինչքան հասկացա, երեկվա համեմատ կար որոշակի դրական դինամիկա, դա հիմք են վերցրել և բերել են դատարան»,-հակակոռուպցիոն դատարանի դիմաց, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, հոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին, որի խափանման միջոցի հարցը քննում է դատարանը։

Նշելով, որ Ռուբերտ Քոչարյանի կալանքի միջնորդության քննող դատավորը նաև դավիթ Ղազինյանին է կալանք տվել, ընդդիմադիր պատգամավորն ասաց որ առանձնապես արդարադատությունից ակնկալիք չունի։«8 տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը և ես ինքս առանձնապես դրական ակնկալիք չունեմ»,-ասաց Քոչարյանը

Արձագանքելով այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի հայտարարությանը, թե Լևոն Քոչարյանը իմացել է, որ հաջորդ օրը իրավապահները ձերբակալելու են Երկրորդ նախագահին, դրա համար էլ նա նախորդող օրը սուր հարց տվեց Փաշինյանին՝ Լևոն Քոչարյանը ասաց. «Ես ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին այս առումով։ Իսկապես ես գիտեի, որ գալու են ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանին, ինքը դրա մասին խոսել է թե նախընտրական շրջանում, թե ԱԺ ամբիոնից; Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված»։

 Նա ասաց որ երբեք չի ուրախանում  որ ինչ-որ մեկին կալանավորում են;

«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ և չկա գործընթաց այդ մասով»,- ասաց Քոչարյանը