Երեւանի քաղաքապետարանը 35 հազար դրամով գրառումների գրքույկներ է գնել


Երեւանի քաղաքապետարանը 35 հազար դրամով գրառումների գրքույկներ է գնել
Մարտ 12 20:11 2019

«Իտալական բնական (կամ համարժեք) կազմով, կազմը՝ եզրակարված, շապիկի ստորին աջ անկյունում՝ քաղաքապետարանի զինանշանի դաջվածքով (ոսկեփայլ)»․ սա ոչ թե գովազդ է, այլ Երեւանի քաղաքապետարանի գնած օրացույց-օրագիր-օրատետր հավաքածուի տեխնիկական բնութագրից մի հատված, գրում է hetq.am-ը։

Քաղաքապետարանը մրցույթի արդյունքում 2017-ի դեկտեմբերին «Բեկոր-Հրատ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ումբրեյանի հետ պայմանագիր է ստորագրել 200 հատ «ղեկավարի գրառումների հավաքածու» ձեռք բերելու մասին։ Հավաքածուի մեջ կա օրացույց (շաբաթվա գրառումների գրքույկ), օրագիր (ամենօրյա գրառումների գրքույկ) եւ օրատետր։ Մեկ հավաքածուն գնահատվել է 35․328 դրամ, իսկ գործարքի ընդհանուր գինը կազմել է 7․065․600 դրամ։  

Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ հավաքածուները պատվիրվել են  Տարոն Մարգարյանի օրոք՝ մայրաքաղաքի 2800-ամյակի առիթով: Ըստ պայմանագրի՝ դրանք մատակարարվել են 2018-ի ընթացքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում