Եթե չի կարող՝ պետք է ազնվորեն ասի, որ չի կարող և հեռանա իշխանությունից․ Մենուա Հարությունյան


Եթե չի կարող՝ պետք է ազնվորեն ասի, որ չի կարող և հեռանա իշխանությունից․ Մենուա Հարությունյան
Մարտ 12 19:58 2019

Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Էդ, որ Նիկոլն Արցախից հայտարարում է, թե վստահ է, որ Ադրբեջանի ժողովուրդը և՛ս խաղաղասեր է և խաղաղության է ձգտում՝ մոռանու՞մ է, որ էդ նույն Ադրբեջանի ժողովուրդն էր կացնով հայ սպային սպանում քնած ժամանակ և այդ նույն ժողովուրդն էր հերոսացնում այդ մարդասպան տականքին: Նիկոլը մոռանում է, որ այդ նույն՝ իր բնորոշմամբ խաղաղասեր ժողովուրդն էր ապրիլյան պատերազմի օրերին գլխատում մեր ծերունիներին ու կտրում ականջներ և ծաղրում մահացած մարդկանց...

Մեր ժամանակավոր հարևանները տարիներ շարունակ դաստիարակվել են այն մտածողությամբ, որ ոչ միայն Արցախը, այլ նաև Սյունիքը, Երևանն ու Սևանն են պատմական Ադրբեջանական տարածքներ և այսպես շարունակ...

Ադրբեջանի ժողովրդի մեծ մասը և Ալիև կրտսերն ագրեսոր է և անհիմն ամբիցիաներ ունեն և մենք չպետք է ինքներս մեզ խաբենք, թե իբր դրանք խաղաղասեր են և խաղաղություն են ուզում: 
Դրանք ուզում են զրկել մեզ՝ մեր բնօրրանում ապրելու բնական և իրավական իրավունքից և մենք պետք է սթափ դատենք և փոձենք մցունակ, զարգացող տնտեսություն կառուցելով ունենալ մարտունակ բանակ ու ամեն վայրկյան պատերազմին պատրաստ լինելով հարատևենք մեր բնօրրանում, մնացածն անիմաստ և սին խոսակցություններ են...

Եթե Նիկոլը կարող է մրցունակ, զարգացող տնտեսություն կառուցել՝ պետք է լծվի այդ գործին, եթե չի կարող՝ պետք է ազնվորեն ասի, որ չի կարող և հեռանա իշխանությունից, ճանապարհ բացելով ավելի կարող և բանիմաց ուժերի համար, քանզի անգործունեության և ստերով սեփական ժողովրդին կերակրելու ամեն մի օրը կորստված է մեր ժողովրդի համար և թուլացնում է մեր 2 պետությունների պաշտպանական իմունիտետը...»։