Ոստիկանապետի տեղակալն ազատվել է աշխատանքից


Ոստիկանապետի տեղակալն ազատվել է աշխատանքից
Մարտ 12 19:50 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աղասի Կիրակոսյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հրամանագրում մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.

Աղասի Կիրակոսյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից»։