Արտակի Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է զինծառայող


Արտակի Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է զինծառայող
Մարտ 12 18:03 2019

12.03.2019թ.՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող , շարքային Կարեն Արտակի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այդ մասին Armday.am-ին ասացին քննչական կոմիտեից։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրեմսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Արտակի Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է զինծառայող: