Ն. Վանեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին


Ն. Վանեսյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Մարտ 12 14:00 2019

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին: Այս մասին Armday.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի մամլու խոսնակ Նաիրա Հարությունյանի խոսքով՝ իրականացված անհետաձգելի քննչական, դատավարական և այլ գործողություններ արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Ն. Վանեսյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ավելի վաղ հայտնել էին, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ: