Արման Աբովյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սա բնավ քննադատություն չէ՝ զուտ քննադատության համար։
Ես գուցե ինչ որ բան չեմ հասկանում, բայց բացատրեք, ի սեր Աստծո, ինչպես կարելի է իրականացնել տնտեսական հեղափոխություն եթե բարձրացվում են հարկերը տարատեսակ պատճառներով։
Ծխախոտից սկսած գազավորված ըմպելիքներով վերջացրած։
Իրականում տնտեսական հեղափոխության ամենագլխավոր գրավականներից մեկը հանդիսանում է համատարած և կտրուկ հարկերի նվազեցումը միջին բիզնեսի համար։ Այլ տարբերակ չկա։
......
Մեջբերում մամուլից։
......
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս եւ ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն՝ այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է եւ այն ներմուծվում է շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով: Սա հարուցել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների վրդովմունքը, նրանք այսօր կառավարության դիմաց բողոքի ցույց էին իրականացնում»։