ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ


ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ
Մարտ 11 23:31 2019

Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին՝ վերջինիս խնդրանքով։

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ օրակարգի հետ կապված մի շարք հարցեր։