ՀՀ ԱԻ նախարարը և Ճապոնիայի դեսպանը հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի և Ճապոնիայի 2011թ. երկրաշարժերի զոհերի հիշատակին


ՀՀ ԱԻ նախարարը և Ճապոնիայի դեսպանը հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի և Ճապոնիայի 2011թ. երկրաշարժերի զոհերի հիշատակին
Մարտ 11 21:42 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան մարտի 11-ին այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք և ծաղիկներ խոնարհել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը,  վարչության աշխատակիցները, ինչպես նաև՝ քաղաքի բնակիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղրդագրության մեջ նաև նշված է. «2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ ահեղ երկրաշարժ, որին հետևեց հզոր ցունամին: Այս աղետը շուրջ 18.000 կյանք խլեց: Աղետից մեկ տարի հետո ներկայիս Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանն, այցելելով Ճապոնիա և տեսնելով աղետի գոտին, որոշում է իր հարազատ քաղաքում՝ Սպիտակում կառուցել և տեղադրել հուշարձան-կոթող՝ նվիրված Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին: 

Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն իր մագնիտուդով աշխարհում հզորությամբ հինգերորդն էր: Նախարարը նշեց, որ 1988թ. հայ ժողովուրդն ինքն է կրել այդ արհավիրքի հետևանքները և, ունենալով երկրաշարժի ծանր փորձը` Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չմնաց այդ սարսափելի իրողությունից, և անհապաղ առաջարկեց իր օգնությունը Ճապոնիայի կառավարությանը:

«Այս շրջանում Ճապոնիայի հետ ձևավորվել են համագործակցային հարաբերություններԲարձր մակարդակի վրա են աղետների վերացմանաղետների դեմ պայքարի ուղղությամբերկու երկրների կառավարությունների միջև հարաբերություններըԲոլորովին վերջերսՃապոնիայի կառավարությունն, օգնության ձեռք մեկնելով, ՀՀ ԱԻ նախարարությանընվիրատվության կարգով տրամադրել է բազմաթիվ տեխնիկական միջոցներ և շարունակումէ տրամադրելՄենք սպասում են օգնության նոր խմբաքանակի այս տարվա ավարտին», - ասաց ԱԻ նախարարը:

Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց նաև Սպիտակի փրկարարական ջոկատի ծառայողներին՝ այս հուշարձանը կառուցելու համար: Ըստ նախարարի՝ ավելի խորհրդանշական վայր Հայաստանում դժվար է գտնել, քանի որ Սպիտակն է այն իրադարձությունների էպիկենտրոնը, ինչին հայ ժողովուրդը ակատես է եղել 1988 թ.:

«Հարգանքի տուրք մատուցելով Ճապոնիայիում երկրաշարժի հետևանքով զոհվածներին՝մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև մեզ ու ճապոնացի ժողովրդինևհարգելի´ պարոն դեսպանի դեմս Ձեզ՝ Ճապոնիայի կառավորությանըԱստված հեռու պահի բոլորտեսակ աղետներիցՄենք պետք է պատրաստ լինենք օգնության ձեռք մեկնել մեկսմյուսին», - իր խոսքում նշեց ԱԻ նախարարը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանշնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, Հայ Առաքելական Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ ողբերգության օրերին իր ժողովրդին ցուցաբերած բազմակողմ աջակցության համար: «Առանձին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սպիտակի քաղաքապետին ևքաղաքի բնակիչներինորոնց ջանքերով տեղադրվել է Արևելյան Ճապոնիայումերկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարըԵս ցանկանում եմ շնորհակալություն հայտնելձեզ ամեն տարի մարտի 11-ին երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներինմասնակցելու համար: 1988 թերկրաշարժից հետո Հայաստանն ու Ճապոնիան սկսեցինշատ սերտորեն համագործակցել ԱՌՆ բնագավառումՕգտվելով այս առիթից՝ կցանկանայիշնորհակալություն հայտնել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին ու իր անձնակազմին հիրավիբարձր մասնագիտական հմտությունների համարՃապոնիան մշտապես պատրաստ էհամագործակցել Հայաստանի հետ՝ կորուստները նվազեցնելու և մերհասարակություններին ավելի տոկուն դարձնելու համար»,- ասաց դեսպանը:

 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժ տեսած հայ ժողովուրդը կիսում է Ճապոնիայի ժողովրդի վիշտը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը օգնության ձեռք մեկնեց աղետից տուժած Ճապոնիային: Սպիտակցիները, ֆիզիկական աջակցությունից զատ, որոշեցին նաև իրենց հոգևոր զորակցությունը հայտնել՝ քաղաքում տեղադրելով զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշարձանը: Ըստ մարզպետի՝ սա ևս մեկ ապացույցն է առ այն, որ հայ ժողովուրդը մշտապես պատրաստակամ է համագործակցելու Ճապոնիայի հետ՝ տարատեսակ արհավիրքների դեմ պայքարի հարցում»: