Երթևեկում են այն հատվածով, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը․ պարզաբանում


Երթևեկում են այն հատվածով, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը․ պարզաբանում
Մարտ 11 20:40 2019

«Operativ.am» կայքի 10.03.2019 թ. «Նիվաներով» զբոսնում են Կասկադի ոչ երթևեկելի հատվածում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակված տեսանյութում տրանսպորտային միջոցները երթևեկում են Կասկադի (Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկ) այն հատվածով, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը: 
Հավելյալ հիշեցնենք, որ Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում առկա որոշ արգելող ճանապարհային նշաններ տարվա ձմեռային ժամանակաշրջանում ծածկվում են ծածկոցներով, ուստի այս պահին այդ նշանների սահմանափակումը չի գործում:

ՀՀ ոստիկանություն