Արյունոտ առավոտ. սահմռկեցուցիչ լուսանկարներ


Արյունոտ առավոտ. սահմռկեցուցիչ լուսանկարներ
Մարտ 11 20:16 2019
Animal Lovers Կենդանասերներ ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է.

«Ու նորից արյունոտ առավոտ…»

Մադինա գյուղում (Գեղարքունիքի մարզ) այսօր առավոտյան զբոսավարը իր տուրիստների խմբի հետ միասին այսպիսի տեսարանի է ականատես եղել: Նրա պնդմամբ ամբողջ գյուղում այս տեսարանն էր, ամենուր սպանված շներ էին: Ու քանի որ եղել է տուրիստների խմբի հետ, իսկ այդ ամենը տեսնելուց նրանք շատ զայրացած են եղել, նկարել են միայն այս շներին և հեռացել տարածքից:

Գյուղի բնակիչներից մեկն էլ ասել է.

- Շատ են, կրակում ենք:

ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք կենդանիների պաշտպանության օրենք:
‼️Խնդրում ենք ստորագրել և ԱՆԽՆԱ տարածել՝ ստորագրահավաքի»:

53761111_355023311772224_8519467291207794688_n54225908_355023305105558_8222966899693060096_o

Ժամեր առաջ էլ Փուզիթիվ էջում նման լուսանկարներ հայտնվեցին, որոնց կից գրված էր.

«Նախապես ներողություն ենք խնդրում դաժան նկարների համար։
Մարտի 8-ին` երեկոյան, անհայտ անձ մտնում է մանկապարտեզի բակում հատկացված հատուկ փակ տարածք եւ կրակում եռոտանի Միքիին։ Ասենք, որ Միքին տարիներ շարունակ ապրում էր այդ տարածքում, վիրահատվել էր մեր կազմակերպության օգնությամբ եւ ուներ մի քանի խնամողներ, այդ թվում Փոուզիթիվի ներկայացուցիչ Անդրանիկը եւ կամավոր Армине Казарян (Armine Ghazaryan)։
Արմինեն դիմել է ոստիկանություն, գործը ընթացքի մեջ է, կատարվում է փորձաքննություն։

53584726_2158725367539763_719085367684235264_n54398062_2158725354206431_327437753912393728_n