«Մտահոգվելով տնտեսությանը հասցվելիք վնասի մասին՝ առաջարկում ենք չկատարել նման փոփոխություն». Գրավատների տերերի դիմումը


«Մտահոգվելով տնտեսությանը հասցվելիք վնասի մասին՝ առաջարկում ենք չկատարել նման փոփոխություն». Գրավատների տերերի դիմումը
Մարտ 11 19:52 2019

Գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի գործունեությամբ զբաղվող քաղաքացիները այսօր՝ մարտի 11-ին կառավարության քաղաքացիների ընդունելության բաժնում մուտք արեցին իրենց դիմումը, որում հստակ նշվում է «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող նախագծի ընդունման դեպքում հաշվարկած ռիսկերի ու դրանից բխող սոցիալական հետեւանքների մասին:

Դիմումը ներկայացնում ենք ստորեւ.

«Առարկություններ եւ առաջարկություններ Պետական տուրքի մասինՀայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ԳՐԱՎԱՏՈՒՆ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երեւան քաղաքում, իսկ մնացածները՝ ՀՀ մարզերում: Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատներում միջինացված աշխատում են 4-5 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 150 000 ՀՀ դրամ է:

Քաղաքացիները դիմում են գրավատուն, որպեսզի հնարավորինս արագ ստանան կարճաժամկետ վարկեր իրենց մոտ ծագած հրատապ խնդիրները լուծելու համար, որը կլինի թե՛ առողջական, թե՛ կոմունալ կամ սոցիալական այլ խնդիրներով պայմանավորված: Փոխառու միջոցների հասանելիությունը հնարավորություն է տալիս հասարակության անդամներին բավարարել իրենց դրամի նկատմամաբ պահանջարկը: Երբեմն այդ պահանջարկը կարող է առաջանալ ծայրահեղ իրավիճակների հետեւանքով, ինչը կարող է ստիպել նման իրավիճակում հայտնված անձին գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ՝ մինչեւ հանցագործության: Բանկերը իհարկե իրականացնում են համապատասխան գործառույթ, սակայն այնքան հասանելի չեն դարձնում վարկային միջոցները հասարակության անդամներին, որքան գրավատները: Բացի այդ, բանկերը առանց մրցակցության կարող են հանգեցնել իրենց ծառայությունների թանկացման եւ դրանցից օգտվողների վիճակի վատթարացմանը: Որքան բարդ է վարկ ստանալը, այնքան թանկ է վարկը վարկառուի համար։ Եթե շուկայում վարկեր առաջարկողները նվազեն, մրցակցությունը փոքրանա, ապա վարկային հարաբերություններում վարկատուն է դառնում ԹԵԼԱԴՐՈՂ վարկառի համար:

Գրավատների առավելությունները բանկերի եւ վարկային կազմակերպությունների համեմատ

  1. Վարկավորում են բացառապես ՀՀ դրամով, այսինքն՝ իրենց վրա են վերցնում ֆինանսական ռիսկերը. Դրամի արժեզրկում, Փոխարժեքի տատանում եւ այլն
  2. Վարկավորում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց
  3. Վարկավորում են առանց եկամուտ հավաստող փաստաթղթերի պահանջի
  4. Վարկավորում են առանց հաճախորդի վարկունակության ուսումնասիրության
  5. Վարկավորում են ցանկացած շարժական գույքի գրավի դիմաց
  6. Վարկավորում են արագ եւ շուրջօրյա ռեժիմով
  7. Ժամկետանց վարկերի դեպքում վնաս չեն հասցնում վարկառուի վարկային պատմությանը
  8. Գրավի առարկայի իրացման դեպքում լրացուցիչ պահանջ չեն ներկայացնում վարկառուին ինչպես բանկերը եւ վարկային կազմակերպությունները՝ էլ ավելի վատթարացնելով վարկառուի վիճակը:

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100 000 ՀՀ դրամից դառնալով 6 000 000 (վեցմիլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող գրավատների մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող գրավատները կփակվեն հիմնովին, քանի որ մարզերում գրավատների պորտֆելը համեմատաբար փոքր է, քան Երեւանում, եւ մարզերի բնակիչները ընդհանրապես կզրկվեն նմանատիպ ծառայություններից:

  • ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են շուրջ 200 փոխանակման կետեր: Նշված փոխանակման կետերի մեծամասությունը իրենց գործունեությունը ծավալում են Երեւան քաղաքում, իսկ մնացածները՝ մարզերում: ՀՀ-ում գործող փոխանակման կետերում միջինացված աշխատում են 2-3 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 100 000 ՀՀ դրամ է:

ՀՀ-ում գործող փոխանակման կետերը գտնվելով առեւտրի ու սպասարկման կետերին մոտ եւ աշխատելով ավելի երկար աշխատանքային ռեժիմով՝ ծառայություններ են մատուցում ՀՀ քաղաքացիներին եւ Հայաստան այցելած զբոսաշրջիկներին, նպաստելով ապրանքների եւ ծառայությունների դիմաց ազգային արժույթով վճարմանը, բացառելով արտարժույթով կատարվող գործարքների իրականացմանը:

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով փոխանակման կետերի պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6 000 տոկոսով՝ 50 000 ՀՀ դրամից դառնալով 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող փոխանակման կետերի մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող փոխանակման կետերը կփակվեն հիմնովին:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾԱՌՈՒՅԹ

ԳՈՐԾՈՂՊԵՏՏՈՒՐՔ

ԱՌԱՋԱՐԿՎՈՂՊԵՏ ՏՈՒՐՔ

ԹԱՆԿԱՑՄԱՆՏՈԿՈՍ

Բանկ

1.      ավանդներ

2.      Վարկեր

3.      Ֆակտորինգ

4.      երաշխիքներ

5.      վճարահաշվարկային

6.      արժեթղթերի

7.      թողարկում

8.      ներդրումային ծառ.

9.      ներդ.ֆոնդի պահառու

10.  հավատարմագր. կառ.

11.  բանկային ոսկու

12.  առեւտուր

13.  արտարժույթի փոխ

14.  լիզինգ

15.  թանկ.մետաղ

16.  պահառու

17.  ֆին.խորհրդատու.

18.  վարկարժանություն

19.  պարտքի հավաքագ.

20.  ապահովագրական

21.  վկայ.

22.  ներդրումային եւ կենս.

23.  ֆոնդի օպերատոր

24.  ՀՀ ԿԲ համաձ. Այլ գործ.

3 000 000

7 000 000

233%

Վարկայինկազմակերպություն

 

1.      Վարկեր

2.      Ֆակտորինգ

3.      Երաշխիք

4.      Վճարահաշվարկային

5.      Արժեթղթերի թողարկում

6.      Հավատարմագր.կառ

7.      Բանկ. ոսկու առեւտուր

8.      Արտարժույթի փոխ,

9.      Լիզինգ

10.  Ֆին խորհրդատվ.

11.  Վարկարժանություն

12.  Պահառություն

13.  ՀՀ ԿԲ համաձ. Այլ գործ.

500 000

3 000 000

600%

Գրավատուն

1.      վարկեր. միայնշարժական գույքով, միայն դրամով, միայնֆիզ անձանց

2.      պահառություն

100 000

6 000 000

600 0%

Փոխանակման կետ

 

1.      արտարժույթի փոխանակում կանխիկ

 

50 000

3 000 000

600 0%

Աղյուսակն ի ցույց է դնում այն, որ բանկերը իրականացնում են մեծ թվով ֆինանսական գործառություններ եւ հնարավորություն ունեն ՀՀ ԿԲ-ի թույլատվությամբ իրականացնել նաեւ այլ գործառնություններ, բավականին շատ են նաեւ վարկայինների կողմից իրականացվող գործառույթները: Գրավատները իրականացնում են միայն վարկերի տրամադրում դրամով շարժական գույքի գրավով բացառապես ֆիզիկական անձանց, փոխանակման կետերը ծառայություն են մատուցում բացառապես ֆիզիկական անձանց՝ բացառապես կանխիկ: Բնական է, որ լիցենզիայի տուրքի չափը համահունչ չի իրականացվող գործառնություններին:

Արդյունքում

  • Ավելի քան 1300 ՀՀ քաղաքացի կդառնան գործազուրկ եւ ավելի քան 900 միլիոն ՀՀ դրամ տարեկան հարկ չի վճարվի պետական բյուջե:
  • Կկրճատվեն գրավատներին եւ փոխանակման կետերին ծառայություն մատուցող պետական (ՀՀ ոստիկանություն, Սոս Սիսթեմս, Ֆինանսական համակարգի հաշտարար) եւ ոչ պետական կազմակերպությունների (առեւտրային բանկեր, ապահովագրական ընկերություններ, կապի օպերատորներ եւ այլն) ֆինանսական մուտքերը։
  • Պետությունը կխթանի այդ ոլորտում մոնոպոլ դիրքի ստեղծմանը՝ իր բացասական հետեւանքներով:
  • Կհակասի ներկայիս ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կողմից որդեգրած փոքր եւ միջին բիզնեսի աջակցության եւ խրախուսման քաղաքականությանը:
  • Այդ բնագավառում կձեւավորվի ստվերային շուկա, որը դուրս կմնա ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների:
  • Ստվերային շուկայի մասնակիցները օգտվելով ստեղծված իրավիճակից՝ կզբաղեցնեն օրինական հարկ վճարողների տեղը՝ նմանատիպ ծառայություններ մատուցելով քաղաքացիներին, չվճարելով որեւէ հարկ եւ պետական տուրք:
  • Պետությունը կցուցաբերի ոչ հավասար եւ անարդար մոտեցում ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ (առեւտրային բանկերի պետ տուրքը 3 մլն ՀՀ դրամից դարձնելով 7 մլն ՀՀ դրամ՝ ավելացնելով 2,3 անգամ, վարկային կազմակերպությունների պետ տուրքը 500 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն ՀՀ դրամ՝ ավելացնելով 6 անգամ, գրավատներինը՝ 100 հազ. ՀՀ դրամից դարձնելով 6 մլն ՀՀ դրամ ավելացնելով՝ 60 անգամ, արտարժույթի փոխանակման կետերինը 50 հազ. ՀՀ դրամից դարձնելով 3 մլն ՀՀ դրամ՝ ավելացնելով 60 անգամ):
  • Պետությունը կնպաստի Հայաստանում ներկայումս գրեթե վերացված արտարժույթով իրականացվող գործարքների կատարմանը:
  • Պետությունը կնպաստի հանրության մոտ բողոքի եւ վրդովմունքի ալիքի բարձրացմանը, վարկային պրոդուկտի թանկացման, բնակչության վարկունակության նվազման եւ մնացած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից (մնալով գերիշխող դիրքում) բնակչությանը թալանման հետեւանքով:

Մեր պետությունը որդեգրել է քաղաքականություն, որի հիմքում դրված է կոռուպցիայի դեմ պայքարը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պայմանավորված չէ միայն կաշառք վերցնողներին բռնելու մեջ, ինչը շատ կարեւոր է, այլ նաեւ հավասար պայմաններ ստեղծել տնտեսվարողների համար։ Այս օրենքում կատարվող փոփոխությունները կոռուպցիայի ամենավառ դրսեւորումներն են՝ արտացոլված պետական մակարդակով։ Հզոր կազմակերպության համար սահմանելով ավելի ցածր պետական տուրք, քան մանրինը։ Պետական մակարդակով ստեղծելով անբարենպաստ պայմաններ մանր եւ միջին բիզնեսի համար՝ ստիպելով նրանց փակվել։

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Մտահոգվելով կատարվող օրենսդրական փոփոփության արդյունքում տնտեսությունում ձեւավորվելիք անառողջ մթնոլորտի, տնտեսությանը հասցվելիք վնասի, քաղաքացիների համար առկա հնարավորությունների սահմանափակման, գործազրկության մակարդակի ավելացման եւ բնակչության սոցիալական վիճակի հետագա վատթարացման մասին՝ առաջարկում ենք չկատարել նման փոփոխություն վերը նշված օրենքում, այլ կատարել ավելի խորը ուսումնասիրություն, հիմնավորել տնտեսական հաշվարկներով եւ վերլուծությամբ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները, թե ինչու պետք է լինի հենց այդպիսին, եւ ինչու է պետք այսքանով կամ այնքանով տարբերվի ոլորտի մնացած մասնակիցների կողմից կատարվող վճարումներից:

Հայտնում ենք նաեւ մեր պատրաստակամությունը մասնակցելու բոլոր քննարկումներին եւ կատարվող ուսումնասիրություններին»:

Հիշեցնենք, մարտի 7-ի կառավարության նիստում Կառավարությունն առաջարկեց վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքը, ըստ որի՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով կտրուկ կբարձրանան բանկերի, գրավատների, արտարժույթի փոխանակման կետերի, վարկային կազմակերպություների պետական տուրքերը: