200 մլն դրամ կհատկացնենք քաղաքացիների պետպատվերով ճառագայթային բուժումն ապահովելու համար.Ա. Թորոսյան


200 մլն դրամ  կհատկացնենք քաղաքացիների պետպատվերով ճառագայթային բուժումն ապահովելու համար.Ա. Թորոսյան
Մարտ 11 11:30 2019

2019 թվականին Առողջապահության նախարարությունը 200 մլն դրամ է հատկացնելու քաղաքացիների պետպատվերով ճառագայթային բուժումն ապահովելու համար: Այս մասին Հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը հրավիրվել է ԱԺ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է  առողջապահության ոլորտում  կատարվող բարեփոխումներին,քննարկել  քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի բուժման ոլորտում առաջարկվող նոր փոփոխություններից մինչև հանրային լայն հնչեղություն ստացած հարցեր:

«Այս պահին մոտ 6 հազար մարդ ունի նման բուժման կարիք, սակայն պետպատվերին տրվող ֆինանսավորմամբ ճառագայթային բուժումից կարող է օգտվել 200-300 հիվանդ: 2 մլն դրամը մոտավորապես բավականացնելու է ընդմանեը 200-300 հոգու համար` այդ հնարավոր 5-6 հազարից, բայց ամեն դեպքում մենք պետք է նոր սկսենք» ,- ասել է Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ այս տարի 200 հոգի  կբուժվի և գնալով այդ թիվը կավելանա:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ  նաև ոլորտում առկա իրավախախտումերին:

«Ես իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահ մարմիններին։ Եթե կա մի պաշտոնյա, որը իրավախախտման մասին չի հայտնում իրավապահ մարմիններին, ապա նա թաքցնում է իրավախախտումը»,-ասաց նա: