Ոստիկանները Կոմիտասի պողոտայից գրպանահատի են բերման ենթարկել. Նա խոստովանել է արարքը


Ոստիկանները Կոմիտասի պողոտայից գրպանահատի են բերման ենթարկել. Նա խոստովանել է արարքը
Մարտ 10 00:20 2019

Մարտի 7-ի երեկոյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիր բաժնում հաղորդում է ստացվել, որ րոպեներ առաջ միկրոավտոբուսի մեջ, մի կնոջ պայուսակից դրամապանակ են գողացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ դրամապանակում եղել էր փող, նույնականացման քարտ, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական, բանկային ու զեղչային քարտեր:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը ժամը 21.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիր բաժին բերման ենթարկեցին Շարուրի փողոցի բնակիչ Կարեն Բ-ին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: