Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում երթեկությունը փոփոխվում է


Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում երթեկությունը փոփոխվում է
Մարտ 9 23:30 2019

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթևեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչև նշված խաչմերուկ հասնելը: