Չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով. Դավիթ Բաբայան


Չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով. Դավիթ Բաբայան
Մարտ 9 22:28 2019

Մինսկի խմբի համանախագահները ուզում են եւ անում են հնարավորը, որպեսզի տարածաշրջանում պահպանվի հզորություն եւ կայունություն` հասկանալով, որ շուտ է խոսել վերջնական կարգավորման մասին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է Դավիթ Բաբայանը` անդրադառնալով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր տարածածա հայտարարությանը:

«Արցախյան խնդրի վերջնական կարգավորում հնարավոր է, եթե պաշտոնական Ստեփանակերտը մասնակցում է բանակցային գործընթացին: Քանի դեռ այս ձեւաչափով է, դժվար կլինի այդ ամենին հասնել եւ դա նշանակում է, որ տվյալ դեպքում հիմանական շեշտը շարունակվելու է դրվել հենց տարածաշջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա: Ինչ վերաբերում է մեր տեսլականին, ես կրկնում եմ, այն չի  փոխվել, չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախության եւ մեր անկախ պետության, ազատ հայրենքի կերտելու համար: Թուլացումն այստեղ ընդհանրապես ազդելու է հայոց պետականության, Սփյուռքի  վրա»,- ասել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում