Սուրբ Գայանե վանքում Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար


Սուրբ Գայանե վանքում Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար
Մարտ 9 20:23 2019

Մարտի 10-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար:

Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում: