Խանութից վճարային տերմինալ է գողացել. կասկածյալի ավտոմեքենայից ատրճանակ են հայտնաբերվել


Խանութից վճարային տերմինալ է գողացել. կասկածյալի ավտոմեքենայից ատրճանակ են հայտնաբերվել
Մարտ 9 20:10 2019

Մարտի 7-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լյուքսեմբուրգի փողոցում գտնվող խանութի մուտքի դուռն ու գողացել վճարային տերմինալ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունվել:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Նոր Նորքի եւ Էրեբունու բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 15.15-ին, Խորենացու փողոցից գողություն կատարելու կասկածանքով՝ իր «ՎԱԶ-2109» ավտոմեքենայով բաժին բերման է ենթարկել 30-ամյա Գեւորգ Հ.-ն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Գեւորգ Հ.-ն ձերբակալվել է:

Նախաքննության շրջանակում խուզարկվել է Գեւորգ Հ.-ի ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: