Ոստիկանները բռնել էին կեղծ դոլարներն իրացնելիս. Նա տվել է հորաքրոջ տղայի անունը


Ոստիկանները բռնել էին կեղծ դոլարներն իրացնելիս. Նա տվել է հորաքրոջ տղայի անունը
Մարտ 9 19:57 2019

Ոստիկանության աշխատակիցները փետրվարի 28-ին, Մարտունի քաղաքի Մամիկոնյան 40 հասցեում կեղծ արժեթղթեր իրացնելու պահին բռնել եւ բերման էին ենթարկել Լիճք գյուղի բնակիչ Հրաչիկ Մ.-ին:

Անձնական խուզարկությամբ Հրաչիկ Մ.-ի գրպանից հայտնաբերվել է 8 հատ կեղծ 100-դոլարանոց: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կեղծ թղթադրամները նրան տվել է նրա հորաքրոջ որդին՝ Արմեն Ն.-ն: Վերջինս նույն օրը նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Նրանք նախնական համաձայնության գալով, որոշել էին կեղծ դոլարները փոխանակել դրամով, սակայն գործը գլուխ բերել չէր հաջողվել:

Ներկայումս հարուցվել է քրգործ, ձեռնարկվում են միջոցառումներ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: