ՀՀ նոր դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին


ՀՀ նոր դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին
Մարտ 9 19:29 2019

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր՝ մարտի 9-ին, ընդունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին, ով իր հավատարմագրերն է հանձնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին: Այս մասին հայտնում է VaticanNews-ը:

ՀՀ դեսպանը Ֆրանցիսկոս պապին որպես երախտագիտության նվեր հանձնել է Քահանայապետական Զինանշանը պատկերող մետաքսե ձեռագործ աշխատանքով խորհրդանիշ, որի ստորոտը արձանագրված է հետեւյալ գրությունը. «Մշտական աղոօթքով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայաստանում ապաստանած սուրիահայերի կողմից»։

Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: