Քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ Նիվայով բարձրացած քաղաքացուն տեղափոխել են հոգեբուժարան


Քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ Նիվայով բարձրացած  քաղաքացուն տեղափոխել են հոգեբուժարան
Մարտ 9 11:10 2019

Shamshyan.com-ի տեղեկություններով  Եերեկ  քաղաքապետարանի մոտ նիվան հրդեհելու փորձ արած  Ռ. Ջնդոյանը տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեբուժական կենտրոն։

Պարզելու համար, արդյո՞ք  Ջնդոյանը գտնվում է  հոգեբուժարանում և առողջական ինչ վիճակում  է, ArmDay.am-ը կապ հաստատեց «Ավան» հոգեբուժական կենտրոնի  հետ, որտեղի մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ  երեկ՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 55 QD 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Niva-ով բարձրացել էր Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց և ի նշան բողոքի սպառնացել էր, որ ավտոմեքենան այրելու է: