Բերման են ենթարկել ոչ թե Գուրգեն, այլ Արմեն Վիրաբյանին, այն էլ՝ անհիմն. մանրամասներ


Բերման են ենթարկել ոչ թե Գուրգեն, այլ Արմեն Վիրաբյանին, այն էլ՝ անհիմն. մանրամասներ
Մարտ 8 23:58 2019

Այսօր ոստիկանության աշխատակիցները հերթական  օպերացիան են իրականացրել:Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այս անգամ զոհը «Սեմուր ընդ Կո» ընկերության սեփականատեր Արմեն Վիրաբյանի որդի՝ Գուրգեն Վիրաբյանն է, ով  խախտել է հայտարարված կարգը և շրջել թիկնազորի  ուղեկցությամբ: 

Armday.am -ի  տեղեկություններով՝ Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել ոչ թե  Գուրգեն, այլ Արմեն Վիրաբյանի  մեքենայում, ով վերջերս է  Լոնդոնից վերադարձել Հայաստան և ներդրումներ արել հայրենիքում: Նշենք, որ Արմեն Վիրաբյանը հայտնի չէ սկանդալային պատմություններով, իշխանությունների հետ խնդիրներ չունի:

Armday.am-ի հետ զրույցում Արմեն Վիրաբյանը նշեց, որ որևէ կարգ չի խախտել, արտերկրից հյուրեր են ունեցել օդանավակայանից դիմավորել, տարել են հյուրանոց: 

Նրա խոսքով՝ հյուրերի թիվը մեծ է եղել և երկու մեքենայի կարիք է զգացվել, սակայն իրենց ընտանեկան մեքենաներով այդ հարցը լուծվել է:

Ոստիկանությունը ստուգումների արդյունքում՝ որևէ կասկածելի բան չի հայտնաբերել, երթևեկության կանոն չի խախտվել և Արմեն Վիրաբյանին ու ուղեկցող մեքենային ազատ են արձակել: