Վրաերթ Մանթաշյան փողոցում. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային


Վրաերթ Մանթաշյան փողոցում. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Մարտ 7 23:27 2019

Մարտի 7-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել, գտնվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Ս.-ն «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (մոտ 60 տարեկան տղամարդ):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: