ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 67 դեպք


ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 67 դեպք
Մարտ 7 22:50 2019

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 9, յուրացման կամ վատնման 7, սպանության սպառնալիքի 4, ծեծի և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, սպանության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: