Մեր նպատակն է մոտ ապագայում իրականացնել երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստումներ. Արսեն Թորոսյան


Մեր նպատակն է մոտ ապագայում իրականացնել երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստումներ. Արսեն Թորոսյան
Մարտ 7 22:38 2019

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ անցկացվել է Հայաստանում տրանսպլանտոլոգիայի զարգացման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը.

«Անցկացրեցինք Հայաստանում տրանսպլանտոլոգիայի զարգացման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Մեր նպատակն է մոտ ապագայում իրականացնել երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստումներ մեր երկրում»: