Ընդդիմադիրների առաջարկը մերժվեց․ կառավարությունը քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողեց անփոփոխ


Ընդդիմադիրների առաջարկը մերժվեց․ կառավարությունը քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողեց անփոփոխ
Փետրվար 15 12:27 2019

Այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հանցավորության մակարդակն իջեցնելու խնդիր։ Վարչապետը հատկապես ընգծեց, որ համաներմամբ ազատ արձակվածներերը նորից հանցագործություններ են կատարում, և այդ ոլորտում համահարթեցման խնդիր կա։ Նշենք, որ թվով 30 համաներվածներ 42 նոր հանցագործություն են կատարել, ինչի պատճառով Փաշինյանը եզրահանգել է նրան, որ համաներման փոխարեն,նհարկավոր է կիրառել վաղաժամկետ ազատման ինստիտուտը, որը թույլ կտա խուսափել հնարավոր բացասական հետևանքներից։ Խնդրի քննարկման առիթը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած երկու օրինագծերն էին, որի հեղինակներն առաջարկում են մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվարկել ազատազրկման ձևով կիրառվող պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ առաջարկին և նույնիսկ սեփական հեղինակած նման նախագիծ ունի, բայց այս փուլում դրա ընդունումն աննպատակահարմար է համարում։ Կառավարությունը որոշեց մերժել ընդդիմության ներկայացրած նախագծերը` քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողնելով անփոփոխ: