Արմավիրում բախվել են ավտոբուսն ու «Lexus»-ը․ 9 տուժածներից 3-ը երեխաներ են


Արմավիրում բախվել են ավտոբուսն ու «Lexus»-ը․ 9 տուժածներից 3-ը երեխաներ են
Սեպտեմբեր 8 17:13 2025

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

 

Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է։

 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր երեխաներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, նրանց տեղափում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։